Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք
Հայաստանում օրինական հիմքերով կարող են բնակվել՝
- ՀՀ քաղաքացիները,
- ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,
- քաղաքացիություն չունեցող կամ փախստական անձինք, ովքեր ունեն համապատասխան վկայական։
ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ ազգությամբ հայերը, ՀՀ քաղաքացի ծնող ունեցողները, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի հետ ամուսնացածները և այլն։
ՀՀ-ում բնակվելու համար անձը կարող է ստանալ՝
- ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանում 1 տարի բնակվելու հնարավորությամբ,
- մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանում 5 տարի բնակվելու հնարավորությամբ,
- ազգությամբ հայ լինելու դեպքում հատուկ կացության կարգավիճակ՝ Հայաստանում 10 տարի բնակվելու հնարավորությամբ։
Կախված կացության կարգավիճակի տեսակից՝ անձի իրավունքները տարբեր են։
Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացիություն հնարավոր է ստանալ մի շարք հիմքերով, ինչպիսիք են՝
- ազգությամբ հայ լինելը,
- ՀՀ քաղաքացի զավակ կամ ծնող ունենալը,
- ՀՀ-ում 3 տարի մշտական բնակվելը,
- ՀՀ քաղաքացի ամուսին ունենալը,
- քաղաքացիությունը վերականգնելը,
- փախստականի կարգավիճակ ունենալը (այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք)
- քաղաքացիություն չունենալը,
- ծնողների (կամ նրանցից մեկի)՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալը։
Անձնագրի ստացումը
Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել քաղաքացիությունն ու ինքնությունն ապացուցող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Զինվորական հաշվառումը
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում 18-ից 37 տարեկան տղամարդիկ պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայության, իսկ 37-58 տարեկան ՀՀ քաղաքացի տղամարդիկ պետք է հաշվառվեն զինվորական պահեստազորում՝ զորահավաքի դեպքում զինվորական ծառայության կանչվելու հավանականությամբ։
Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար արտասահմանում
Զինկոմիսարիատից ստացվող ծանուցումներ
Զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիները Զինկոմիսարիատից ստացված ծանուցումները կարող են ստուգել էլեկտրոնային եղանակով։
Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները
Ծանուցումների առկայությունը հնարավոր է ստուգել անմիջապես և դրանց անհրաժեշտ է արձագանքել 5 օրվա ընթացքում։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ներկայանում զինկոմիսարիատ, ապա ՀայՓոստի միջոցով իր հաշվառման հասցեին ուղարկվում է թղթային ծանուցում։
Եթե այս տարբերակով էլ հնարավոր չի լինում ծանուցել քաղաքացուն, ապա ծանուցումը հրապարակվում է ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։
Ծանուցվելուց հետո տարածքային ստորաբաժանում չներկայանալու կամ զորակոչից խուսափելու դեպքում կհարուցվի քրեական գործ, ինչից հետո կարող է նախատեսվել՝
- կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հաշվառումը ՀՀ բնակության վայրի հասցեում
ՀՀ բնակության վայրի հասցում կարող են հաշվառվել․
- ՀՀ քաղաքացիները,
- օտարերկրյա քաղաքացիները,
- քաղաքացիություն չունեցող անձնինք։
Երկքաղաքացիություն
ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։
ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվում է որպես միայն ՀՀ քաղաքացի։
Երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականությունները՝ բացառությամբ ՀՀ միջազային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի։
Այո՛։ Երկքաղաքացի արական սեռի քաղաքացիները համարվում են ՀՀ զինապարտ և պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնեն Հայաստանի զինված ուժերում։ Այս դեպքում պարտադիր է նաև քաղաքացու զորահավաքին և վարժական հավաքին մասնակցությունը։
Երկքաղաքացին ազատվում է ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտավորությունից, եթե․
- մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը առնվազն 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում,
- առնվազն 18 ամիս այլընտրանքային ծառայություն է անցել այլ պետությունում (այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զենք կրելը, պահելը կամ օգտագործելը կամ առհասարակ զինվորական ծառայության անցնելը):
ՀՀ քաղաքացիության դադարեցումը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող է դիմել ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով համակարգում և ներկայացնելով դիմում իր անձնական էջից։
Կացության կարգավիճակը` որպես բնակության իրավունք
- Հատուկ կացության կարգավիճակը ազգությամբ հայ օտարերկրացիներին թույլ է տալիս օրինական հիմքով բնակվել Հայաստանում 10 տարի ժամկետով, գնել և ունենալ սեփական հողատարածք, ինչպես նաև օգտվել այլ արտոնություններից։ Նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին և պարտավոր չեն ծառայել ՀՀ զինված ուժերում։
- Ժամանակավոր կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացինեերին 1 տարի ժամկետով օրինական հիմքով բնակվել Հայաստանում։
- Մշտական կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին օրինական հիմքով բնակվել Հայաստանում 5 տարի ժամկետով և օգտվել անվճար առողջապահական ծառայությունից։
Հայաստանում կացության կարգավիճակն օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձին թույլ է տալիս մուտք գործել Հայաստան, կացության քարտում նշված ժամկետում բնակվել ՀՀ տարածքում՝ ունենալով ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ։
Գոյություն ունի Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակի երեք տեսակ՝
- ժամանակավոր կացության կարգավիճակ,
- մշտական կացության կարգավիճակ,
- հատուկ կացության կարգավիճակ:
Անձը ՀՀ-ում կացության կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ունենում է հետևյալ իրավունքները՝
-
Անձին չի տրամադրվում ճամփորդական փաստատուղթ (վիզա),
-
անձը չի կարող հողատարածք գնել որպես իր սեփականություն,
-
անձը չի կարող մասնակցել համապետական ընտրությունների,
-
անձը չի ծառայում ՀՀ զինված ուժերում։
Եթե անձը ձեռք է բերում ՀՀ կացության կարգավիճակ, ապա նրա ընտանիքի անդամները նույնպես կարող են դիմել ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար։
Հատուկ կացության կարգավիճակ
Հատուկ կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս ազգությամբ հայ օտարերկրացիներին և ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների օրինական հիմքով բնակվելու ՀՀ-ում՝ 10 տարի ժամկետով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։
ժամանակավոր և մշտական կացության կագավիճակ
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են տալիս օրինական հիմքով բնակվել ՀՀ-ում՝ համապատասխանաբար մինչև 1 և 5 տարի ժամկետներով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։