ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն

Գրանցվել պոլիկլինիկայում

Բժշկական ծառայություններ ստանալու համար հայրենադարձները և Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող անձինք կարող են գրանցվել Հայաստանում տարածքային պոլիկլինիկայում:

Պոլիկլինիկայում գրանցված լինելու դեպքում հնարավոր է օգտվել անվճար առողջապահական ծառայություններից, այդ թվում՝

  • առաջին անհրաժեշտության բուժօգնություն,
  • հղիների նախածննդյան և հետծննդյան մշտադիտարկում,
  • մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվող բժշկական օգնություն։
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, հատուկ կամ մշտական կացություն ունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15-45 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Պոլիկլինիկայում գրանցվելու համար անհրաժեշտ է․

  • այցելել ամենամոտ տարածքային պոլիկլինիկա,
  • ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Անձն իրավունք ունի փոխելու պոլիկլինիկայում իր բժշկին և ընտրելու նոր բժիշկ` նույն կամ այլ պալիկլինիկայում, սակայն ոչ ավել, քան 4 անգամ գրանցման օրվան հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում։


Ներկայացվող պահանջները

Պոլիկլինիկայում գրանցվելու համար անհրաժեշտ է․


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է տարածքային պոլիկլինիկա ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

Տրամադրման ժամկետը և կարգը

Գրանցումն իրականացվում է նույն օրը՝ փաստաթղթերը պոլիկլինիկա ներկայացնելիս։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ առողջապահության նախարարի՝ 2023 թվականի հեկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրաման
  • ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հունիսի 13-ի թիվ 40-Ն հրաման

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր