ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի կողմից։
Ուղեցույց
Ինչպե՞ս դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը
Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։ ՀՀ քաղաքացիությունը հնարավոր է դադարեցնել թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում (դիմելով հյուպատոսական հիմնարկ):
ՀՀ քաղաքացիության դադարեցումը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները քննարկվում են 6 ամիս ժամկետում։
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժելու դեպքում հնարավոր է կրկին դիմել մերժման օրվանից 1 տարի անց։
Մինչև 18 տարեկան անձի քաղաքացիության դադարեցումը
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն են՝
- այլ երկրի քաղաքացիություն ունենալը,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստման առկայությունը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում։
- անչափահասի ՀԾՀ,
- անչափահասի այլ պետության անձնագիրը,
- անչափահասի ծննդյան վկայականը,
- անչափահասի ծնողների կամ օրինական ներկայացուցչի օտարերկրյա անձնագրերը,
- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
- 14 տարին լրացած անչափահասի համաձայնությունը իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ իր երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- անչափահասի ՀԾՀ,
- այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստում,
- անչափահասի ծննդյան վկայականը,
- անչափահասի ծնողների կամ օրինական ներկայացուցչի օտարերկրյա անձնագրերը,
- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
- 14 տարին լրացած անչափահասի համաձայնությունը իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ իր երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- անչափահասի ՀԾՀ,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորությունը հավաստող փաստաթուղթ՝ տրված եռամսյա ժամկետում,
- անչափահասի ծննդյան վկայականը,
- անչափահասի ծնողների կամ օրինական ներկայացուցչի օտարերկրյա անձնագրերը,
- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
- 14 տարին լրացած անչափահասի համաձայնությունը իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ իր երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
Դադարեցնել անչափահասի ՀՀ քաղաքացիությունը
Սկսել
18 տարին լրացած անձի քաղաքացիության դադարեցումը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն են՝
- այլ երկրի քաղաքացիություն ունենալը,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստման առկայությունը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում:
- ՀՀ անձնագիր,
- օտարերկրյա քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթը՝ անձնագիր,
- ծննդյան վկայականը,
- տվյալի փոփոխության դեպքում այն հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, տեղեկանք),
- զինվորական գրքույկ:
- ՀՀ անձնագիր,
- քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին փաստաթուղթ,
- ծննդյան վկայական,
- տվյալի փոփոխության դեպքում այն հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, տեղեկանք),
- զինվորական գրքույկ:
- ՀՀ անձնագիր,
- ծննդյան վկայական,
- տվյալի փոփոխության դեպքում փոփոխությունը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, տեղեկանք),
- զինվորական գրքույկ,
- եռամսյա ժամկետում տրված քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորությունը հավաստող փաստաթուղթ։
Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր