Եթե երեխայի ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, ապա նա ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կյանքի իրադարձություն
Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք
Հայաստանում օրինական հիմքերով կարող են բնակվել՝
- ՀՀ քաղաքացիները,
- ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,
- քաղաքացիություն չունեցող կամ փախստական անձինք, ովքեր ունեն համապատասխան վկայական։
ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ ազգությամբ հայերը, ՀՀ քաղաքացի ծնող ունեցողները, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի հետ ամուսնացածները և այլն։
ՀՀ-ում բնակվելու համար անձը կարող է ստանալ՝
- ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանում 1 տարի բնակվելու հնարավորությամբ,
- մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանում 5 տարի բնակվելու հնարավորությամբ,
- ազգությամբ հայ լինելու դեպքում հատուկ կացության կարգավիճակ՝ Հայաստանում 10 տարի բնակվելու հնարավորությամբ։
Կախված կացության կարգավիճակի տեսակից՝ անձի իրավունքները տարբեր են։
Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացիություն հնարավոր է ստանալ մի շարք հիմքերով, ինչպիսիք են՝
Քաղաքացիությունը ծննդյան հիմքով
ՀՀ-ում ծնված երեխայի քաղաքացիությունը
Եթե երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուս ծնողը քաղաքացիություն չունեցող անձ է կամ քաղաքացիությունն անհայտ է, ապա երեխան, միևնույն է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն։
Իսկ եթե երեխայի ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ այլ երկրի քաղաքացի, ապա երեխան իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն ստանալու ծնողների գրավոր համաձայնությամբ։ Ընդ որում՝ երեխան կարող է միաժամանակ ունենալ նաև այլ երկրի քաղաքացիություն։
Երբ բացակայում է ծնողների գրավոր համաձայնությունը, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
-
ծնվել է ՀՀ-ում,
-
ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում կդառնա քաղաքացիություն չունեցող անձ (չունի այլ երկրի քաղաքացիություն),
-
բնակվում է ՀՀ-ում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը։
ՀՀ-ում ծնված երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
-
ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են,
-
ծնողների քաղաքացիությունն անհայտ է,
-
ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն այդ երկրի (երկրների) օրենսդրության համաձայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային,
-
ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է և այդ երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային,
-
ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է,
-
ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է և այդ երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:
Վերոնշյալ դեպքերում երեխան ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա։
Եթե ազգությամբ հայ երեխայի ծնողները ՀՀ քաղաքացի չեն, ապա երեխան այնուամենայնիվ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն ՀՀ հասցեով գրանցվելու պահից սկսած։
Այս դեպքում երեխան ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին պետք է կցված լինի նաև ծնողների գրավոր համաձայնությունը։
Զինապարտ ՀՀ քաղաքացիները
Զինվորական հաշվառումը
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում 18-ից 37 տարեկան տղամարդիկ պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայության, իսկ 37-58 տարեկան ՀՀ քաղաքացի տղամարդիկ պետք է հաշվառվեն զինվորական պահեստազորում՝ զորահավաքի դեպքում զինվորական ծառայության կանչվելու հավանականությամբ։
Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար ՀՀ-ում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար արտասահմանում
Իմանալ ավելին
Զինկոմիսարիատից ստացվող ծանուցումներ
Զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիները Զինկոմիսարիատից ստացված ծանուցումները կարող են ստուգել էլեկտրոնային եղանակով։
Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները
Սկսել
Ծանուցումների առկայությունը հնարավոր է ստուգել անմիջապես և դրանց անհրաժեշտ է արձագանքել 5 օրվա ընթացքում։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ներկայանում զինկոմիսարիատ, ապա ՀայՓոստի միջոցով իր հաշվառման հասցեին ուղարկվում է թղթային ծանուցում։
Եթե այս տարբերակով էլ հնարավոր չի լինում ծանուցել քաղաքացուն, ապա ծանուցումը հրապարակվում է ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։
Ծանուցվելուց հետո տարածքային ստորաբաժանում չներկայանալու կամ զորակոչից խուսափելու դեպքում կհարուցվի քրեական գործ, ինչից հետո կարող է նախատեսվել՝
- կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հաշվառումը ՀՀ բնակության վայրի հասցեում
ՀՀ բնակության վայրի հասցում կարող են հաշվառվել․
- ՀՀ քաղաքացիները,
- օտարերկրյա քաղաքացիները,
- քաղաքացիություն չունեցող անձնինք։
Քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթը
Անձնագրի ստացումը
Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել քաղաքացիությունն ու ինքնությունն ապացուցող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Անձնագիրը թույլ է տալիս դուրս գալ ՀՀ-ից և վերադառնալ ՀՀ, այն նաև օգտագործվում է ՀՀ տարածքում որպես անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։
Երկքաղաքացիության թույլատրումը
Երկքաղաքացիություն
ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։
ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվում է որպես միայն ՀՀ քաղաքացի։
Երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականությունները՝ բացառությամբ ՀՀ միջազային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի։
Այո՛։ Երկքաղաքացի արական սեռի քաղաքացիները համարվում են ՀՀ զինապարտ և պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնեն Հայաստանի զինված ուժերում։ Այս դեպքում պարտադիր է նաև քաղաքացու զորահավաքին և վարժական հավաքին մասնակցությունը։
Երկքաղաքացին ազատվում է ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտավորությունից, եթե․
-
մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը առնվազն 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում,
-
առնվազն 18 ամիս այլընտրանքային ծառայություն է անցել այլ պետությունում (այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զենք կրելը, պահելը կամ օգտագործելը կամ առհասարակ զինվորական ծառայության անցնելը):
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը
ՀՀ քաղաքացիության դադարեցումը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն են՝
- այլ երկրի քաղաքացիություն ունենալը,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստման առկայությունը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում:
Պահանջվող փաստաթղթերը՝ ըստ հիմքի
Ըստ հիմքերի անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Այլ երկրի քաղաքացիություն ունենալու դեպքում՝
- ՀՀ անձնագիր,
- օտարերկրյա քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթը՝ անձնագիր,
- ծննդյան վկայականը,
- տվյալի փոփոխության դեպքում այն հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, տեղեկանք),
- զինվորական գրքույկ:
Այլ քաղաքացիություն չունենալու, բայց այն ձեռք բերելու իրավական հավաստում ունենալու դեպքում՝
- ՀՀ անձնագիր,
- քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին փաստաթուղթ,
- ծննդյան վկայական,
- տվյալի փոփոխության դեպքում այն հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, տեղեկանք),
- զինվորական գրքույկ:
Այլ քաղաքացիություն չունենալու, բայց այն ձեռք բերելու մասին իրավական հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում՝
- ՀՀ անձնագիր,
- ծննդյան վկայական,
- տվյալի փոփոխության դեպքում փոփոխությունը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, տեղեկանք),
- զինվորական գրքույկ,
- եռամսյա ժամկետում տրված քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորությունը հավաստող փաստաթուղթ։
Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը
Սկսել
Անչափահասի ՀՀ քաղաքացիության դադարեցումը
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն են՝
- այլ երկրի քաղաքացիություն ունենալը,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստման առկայությունը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելը՝ այլ քաղաքացիություն չունենալու դեպքում։
Պահանջվող փաստաթղթերը՝ ըստ հիմքի
Ըստ հիմքերի անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Այլ երկրի քաղաքացիություն ունենալու դեպքում՝
- անչափահասի ՀԾՀ,
- անչափահասի այլ պետության անձնագիրը,
- անչափահասի ծննդյան վկայականը,
- անչափահասի ծնողների կամ օրինական ներկայացուցչի օտարերկրյա անձնագրերը,
- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
- 14 տարին լրացած անչափահասի համաձայնությունը իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ իր երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
Այլ քաղաքացիություն չունենալու, բայց այն ձեռք բերելու իրավական հավաստում ունենալու դեպքում՝
- անչափահասի ՀԾՀ,
- այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստում,
- անչափահասի ծննդյան վկայականը,
- անչափահասի ծնողների կամ օրինական ներկայացուցչի օտարերկրյա անձնագրերը,
- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
- 14 տարին լրացած անչափահասի համաձայնությունը իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ իր երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
Այլ քաղաքացիություն չունենալու, բայց այն ձեռք բերելու մասին իրավական հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում՝
- անչափահասի ՀԾՀ,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորությունը հավաստող փաստաթուղթ՝ տրված եռամսյա ժամկետում,
- անչափահասի ծննդյան վկայականը,
- անչափահասի ծնողների կամ օրինական ներկայացուցչի օտարերկրյա անձնագրերը,
- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
- 14 տարին լրացած անչափահասի համաձայնությունը իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
- մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ իր երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։
Դադարեցնել անչափահասի ՀՀ քաղաքացիությունը
Սկսել
Բնակության իրավունքի տեսակները
Կացության կարգավիճակը` որպես բնակության իրավունք
- Հատուկ կացության կարգավիճակը ազգությամբ հայ օտարերկրացիներին թույլ է տալիս օրինական հիմքով բնակվել Հայաստանում 10 տարի ժամկետով, գնել և ունենալ սեփական հողատարածք, ինչպես նաև օգտվել այլ արտոնություններից։ Նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին և պարտավոր չեն ծառայել ՀՀ զինված ուժերում։
- Ժամանակավոր կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացինեերին 1 տարի ժամկետով օրինական հիմքով բնակվել Հայաստանում։
- Մշտական կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին օրինական հիմքով բնակվել Հայաստանում 5 տարի ժամկետով և օգտվել անվճար առողջապահական ծառայությունից։
Հայաստանում կացության կարգավիճակն օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձին թույլ է տալիս մուտք գործել Հայաստան, կացության քարտում նշված ժամկետում բնակվել ՀՀ տարածքում՝ ունենալով ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ։
Գոյություն ունի Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակի երեք տեսակ՝
- ժամանակավոր կացության կարգավիճակ,
- մշտական կացության կարգավիճակ,
- հատուկ կացության կարգավիճակ:
Անձը ՀՀ-ում կացության կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ունենում է հետևյալ իրավունքները՝
-
Անձին չի տրամադրվում ճամփորդական փաստատուղթ (վիզա),
-
անձը չի կարող հողատարածք գնել որպես իր սեփականություն,
-
անձը չի կարող մասնակցել համապետական ընտրությունների,
-
անձը չի ծառայում ՀՀ զինված ուժերում։
Եթե անձը ձեռք է բերում ՀՀ կացության կարգավիճակ, ապա նրա ընտանիքի անդամները նույնպես կարող են դիմել ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար։
Հատուկ կացության կարգավիճակ
Հատուկ կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս ազգությամբ հայ օտարերկրացիներին և ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների օրինական հիմքով բնակվելու ՀՀ-ում՝ 10 տարի ժամկետով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։
ժամանակավոր և մշտական կացության կագավիճակ
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են տալիս օրինական հիմքով բնակվել ՀՀ-ում՝ համապատասխանաբար մինչև 1 և 5 տարի ժամկետներով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր