ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ համատիրության պետական գրանցում

Համատիրությունը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որը ստեղծվում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից՝ շենքի կառավարումն իրականացնելու համար: Համատիրության գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացի իրավաբանական անձ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Համատիրության գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
  • ստորագրել թվային եղանակով, վճարել և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջները

Համատիրության պետական գրանցման համար անհրաժեշտ է․

  • ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն,
  • լինել հիմնադիր կամ համատիրության կառավարիչ։

Պահանջվող տվյալները

Համատիրության գրանցման համար անհրաժեշտ է հայտում նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
  • համատիրության անվանումը,
  • իրավաբանական հասցեն,
  • կազմակերպության գործունեության բնույթը,
  • գործունեության առարկան և նպատակները,
  • համատիրության անդամների ցուցակը,
  • հիմնադիրների ժողովի վերաբերյալ տեղեկություններ,
  • բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը,
  • բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը։

Վճարման չափը և կարգը

Համատիրության գրանցման համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Համատիրության գրանցումը կատարվում է հայտը ներկայացնելուց հետո մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Գրանցման քաղվածքն ուղարկվում է հայտնում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Համատիրության մասին» ՀՀ օրենք
  • «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր