ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ համատիրության պետական գրանցում

Համատիրությունը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որը ստեղծվում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից՝ շենքի կառավարումն իրականացնելու համար: Համատիրության գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Ծառայության արժեքը
1,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Համատիրություն գրանցելու համար անհրաժետշ է պահանջվող փաստաթղթերով դիմել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութան գրասենյակ։

Ներկայացվող պահանջները

Համատիրության պետական գրանցման համար անհրաժեշտ է լինել հիմնադիր կամ համատիրության կառավարիչ։


Պահանջվող փաստաթղթերը

Համատիրության գրանցում համար դիմումին կից անհրաժեշտ է՝
  • կանոնադրություն,
  • որոշում,
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը։

Դիմումում անհրաժեշտ է նշել`
  • բազմաբնակարան շենքի գտնվելու վայրը (Երևան կամ մարզ, վարչական շրջան կամ բնակավայր, փողոց կամ թաղամաս, շենք) և փոստային դասիչը,
  • բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը,
  • բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը։

Վճարման չափը և կարգը

Համատիրության գրանցման համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Համատիրության գրանցումը կատարվում է հայտը ներկայացնելուց հետո մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • «Համատիրության մասին» ՀՀ օրենք
  • «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր