Ստանալ դեղերի արտադրության լիցենզիա
Դեղերի արտադրությամբ կամ դրա առանձին փուլերով (օրինակ՝ փաթեթավորում կամ պիտակավորում) զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա:
Ինչպե՞ս դիմել
Դեղերի արտադրության լիցենզիա ստանալու համար հայտատուն Առողջապահության նախարարություն է ներկայացնում հայտ: Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը ուղարկվում են էլեկտրոնային փոստով` info@moh.am հասցեին:
Ներկայացվող պահանջները
Դեղերի արտադրության լիցենզիա ստանալու համար կարող են դիմել իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Անհրաժեշտ փաստաթղթերը
Դեղերի արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
- դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկ (2 օրինակից, ըստ N 3 ձևի)
- փորձագիտական դրական եզրակացություն՝ նախատեսված ապրանքների, առարկաների և սարքավորումների վերաբերյալ
- տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն (հայտատուի անունով)
- տարածքի հատակագծի պատճեն՝ տրված իրավասու մարմնի կողմից (հայտատուի անունով)
- տարեկան պետական տուրքի վճարման անդորրագիր
Վճարման չափը և կարգը
Դեղերի արտադրության համար պետական տուրքը տարեկան 200,000 դրամ է (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016630):
Մեկից ավելի յուրաքանչյուր այլ վայրում ևս դեղերի արտադրության լիցենզիայի համար պետական տուրքը տարեկան 100,000 դրամ է (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016630):
Տրամադրման ժամկետը և կարգը
Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են անժամկետ` դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Դեղերի մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության՝ 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության՝ 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003