Լիցենզիաներ

Ստանալ դեղերի արտադրության լիցենզիա

Դեղերի արտադրությամբ կամ դրա առանձին փուլերով (օրինակ՝ փաթեթավորում կամ պիտակավորում) զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա:

 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական, ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
200,000 դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն (հասցե՝ Կառավարական տուն 3, Երևան)


Ներկայացվող պահանջները

Դեղերի արտադրության լիցենզիա ստանալու համար կարող են դիմել իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Անհրաժեշտ փաստաթղթերը

Դեղերի արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

  • դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկ (2 օրինակից, ըստ N 3 ձևի)
  • փորձագիտական դրական եզրակացություն՝ նախատեսված ապրանքների, առարկաների և սարքավորումների վերաբերյալ
  • տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն (հայտատուի անունով)
  • տարածքի հատակագծի պատճեն՝ տրված իրավասու մարմնի կողմից (հայտատուի անունով)
  • տարեկան պետական տուրքի վճարման անդորրագիր

Վճարման չափը և կարգը

Դեղերի արտադրության համար պետական տուրքը տարեկան 200,000 դրամ է (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016630):

Մեկից ավելի յուրաքանչյուր այլ վայրում ևս դեղերի արտադրության լիցենզիայի համար պետական տուրքը տարեկան 100,000 դրամ է (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016630):

Տրամադրման ժամկետը և կարգը

Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են անժամկետ` դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության՝ 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության՝ 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր