Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ
Ծրագրի շրջանակում անվճար կարգով սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի տեղադրում և համավճարով աորտա-կորոնար շունտավորում` բացառությամբ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված, ինչպես նաև լրացուցիչ բժշկական ծառայություններ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների, որոնց համար աորտո-կորոնար շունտավորումն իրականացվում է անվճար:
Ինչպե՞ս դիմել
Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է շտապօգնության ծառայության միջոցով կամ սեփական նախաձեռնությամբ մոտենալ հետևյալ բուժհաստատություններից մեկը․
Երևանում՝
- «Աստղիկ»
- «Արամյանց»
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»
- «Նորք Մարաշ»
- «Էրեբունի»
- «Բեսթ Լայֆ»
- «Շենգավիթ»
- «Արմենիա»
- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
ՀՀ մարզերում`
- Վանաձոր ԲԿ (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Գարեգին Նժդեհի 2/42),
- Գյումրի ԲԿ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գարեգին Նժդեհի 3/3),
- Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ, Խաղաղության 15/1):
Ծրագրի մասին
Աջակցության այս տեսակը ՀՀ ողջ բնակչությանը տրամադրվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ ՀՀ քաղաքացիները։
Տրամադրման կարգն ու ժամկետը
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում
- ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025 թվականի հուլիսի 14-ի N 67-Ն հրաման
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերաները)։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003