ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ

ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտ հանդիսացող անձինք առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում ստանում են բժշկական հետևյալ ծառայությունները․

  • մինչև 1 տարեկան երեխաների բժշկական օգնություն և սպասարկում,
  • մանկական սննդի տրամադրում (սոցիալապես անապահով ընտանիքներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և այլն, ամբողջական ցանկը հասանելի է ՀՀ կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-ն որոշման մեջ),
  • մինչև 18 տարեկան երեխաների քրոնիկ վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ այդ թվում առողջարանային բուժում,
  • մինչև 18 տարեկան երեխաների մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման այլ հապաղումներ և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակներ, որոնց բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումը և իրականացումը կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և (կամ) արտահիվանդանոցային պայմաններում,
  • վերակենդանացման բժշկական օգնության ծառայություններ,
  • պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
  • փոխպատվաստման և փոխպատվաստված անձանց շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
  • անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ,
  • տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
  • հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  • ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  • հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ,
  • hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,
  • ծննդօգնություն և հղիության ախտաբանություն,
  • սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայություններ (կորոնար անոթների ստենտավորում),
  • գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման ծառայություններ,
  • աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատական բուժման ծառայություններ,
  • չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայություններ,
  • սուր վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում,
  • այրվածքաբանական ծառայություններ,
  • հեպատիտ C ախտորոշմամբ անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
  • առողջության առաջնային պահպանման ծառայություններ,
  • հղիների նախածննդյան և ծննդկանների հետծննդյան (42 օր) հսկողություն,
  • շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
  • արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլյոզ ախտորոշում ունեցող պացիենտներին
  • մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  • ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային և քիմիաթերապևտիկ բժշկական օգնության ծառայություններ,
  • սրտի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ կատարվող աորտակորոնար շունտավորման բժշկական օգնության ծառայություններ։
Այս էջը օգտակա՞ր էր