Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը
Անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը (բացի անձնագրային տվյալներից) կատարվում է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով դիմում և փոփոխությունը հաստատող փաստաթուղթ։
Ինչպե՞ս դիմել
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը հաշվառելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- նշել այն տվյալները, որոնք անհրաժեշտ է փոփոխել,
- հանձնել հայտը, ստորագրել թվային եղանակով և կատարել վճարումը։
Ներկայացվող պահանջները
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխություններն առցանց հաշվառվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։
Պահանջվող տվյալները
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխություններն առցանց հաշվառվելու համար անհրաժեշտ է նշել․
- էլեկտրոնային փոստի հասցե,
- հեռախոսահամար։
Վճարման չափը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը առցանց հաշվառելու համար անհրաժեշտ է վճարել 1,500 դրամ պետական տուրք։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության հաշվառումը կատարվում է անմիջապես։
- Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500