Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը
Անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը (բացի անձնագրային տվյալներից) կատարվում է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով դիմում և փոփոխությունը հաստատող փաստաթուղթ։
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը հաշվառելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Փոփոխության կարող է դիմել թե՛ անձամբ անհատ ձեռնարկատերը, թե՛ նրա կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկատվության փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):
Վճարման չափը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման համար սահմանված է 1,500 պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160750։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխությունների պետական հաշվառման համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումը կատարվում է նույն պահին։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500