էլեկտրամոբիլների հզորությունը հաշվարկվում էր ձիաուժի հիման վրա, սակայն ապրիլի 1-ից հաշվարկվելու է ավտոմեքենայի էլեկտրոնային անձնագրի կամ հատուկ բանաձևի միջոցով։
Առաջին հերթին հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում առկա տվյալը։ Եթե այնտեղ հզորության վերաբերյալ տվյալներ չկան, հզորությունը որոշվում է հատուկ բանաձևով՝ կախված մեքենայի պիկային հզորությունից և գործակիցներից․
- մինչև 250 ձիաուժի դեպքում՝ առկա ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի,
- 250 ձիաուժից ավելիի դեպքում` մինչև 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ 250-ը գերազանցող մասը՝ 2.5 գործակցի։
Օրինակ՝ 2025 թվականի արտադրության 218 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի համար գործող կարգով վճարվում է մոտ 133,400 դրամ գույքահարկ, իսկ նոր հաշվարկով այն կկազմի մոտ 43,500 դրամ։
Եթե արդեն ունեք գրանցված էլեկտրամոբիլ, տվյալների փոփոխությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով։ Գույքահարկի այս հաշվարկը գործելու է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։