Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գտնել ավտոմեքենայի տեխնիկական զննության կայան և ամրագրել այց
Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։
Ավտոմեքենայի տեխնիկական զննության կայան գտնելու և այց ամրագրելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել համակարգում։
Գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել «Տեխզննում» բաժինը,
- լրացնել մեքենայի հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) համարը,
- սեղմել «Որոնել» կոճակը,
- ընտրել տեխզննման կայանը,
- սեղմել «Հաստատել» կոճակը,
- կատարել վճարում։
Հարթակի միջոցով հնարավոր է նաև ստուգել և վճարել ավտոմեքենայի գույքահարկը։ Դրա համար անհրաժեշտ է՝
- ընտրել «Գույքահարկ» բաժինը,
- լրացնել ավտոմեքենայի համարանիշը, վկայագրի համարը (առկայության դեպքում՝ գույքահարկի ծածկագիրը),
- ընտրել «Ամբողջ հարկի մարում» կամ «Օտարում» տարբերակներից որևէ մեկը,
- նշել համակարգի շտեմարանում առկա անձնական տվյալների մշակմանը համաձայնելու նշավանդակը,
- սեղմել «Որոնել» կոճակը,
- բացվող էջում լրացնել կոնտակտային տվյալները,
- սեղմել «Վճարել» կոճակը։
Ուշադրություն
Տեխնիկական զննություն կատարելիս ավտոմեքենայի գծով նախորդ տարիների ընթացքում կուտակված գույքահարկի պարտավորությունը պետք է մարված լինի։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տերբերակը)։