Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կրկին հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատիրոջ կրկին վերահաշվառումը այն գործընթացն է, որով նախկինում լուծարված անհատ ձեռնարկատերը վերականգնվում է նույն պայմաններով, ինչ ունեցել է մինչև լուծարումը։ Վերահաշվառման արդյունքում պահպանվում է նաև հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
Ինչպե՞ս դիմել
Որպես անհատ ձեռնարկատեր կրկին հաշվառվելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Որպես անհատ ձեռնարկատեր առցանց կրկին հաշվառվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։
Պահանջվող տվյալները
Որպես անհատ ձեռնարկատեր կրկին հաշվառվելու համար հայտում անհրաժեշտ է նշել․
- էլեկտրոնային փոստի հասցե,
- հեռախոսահամար։
Վճարման չափը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ առցանց վերահաշվառումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անհատ ձեռնարկատիրոջ վերահաշվառումը կատարվում է անմիջապես։
- Վերաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
«Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48