Լիցենզիաներ

Ստանալ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա

Դեղերի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան լիցենզիա: 

Լիցենզիան տրվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական, ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
100,000 դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ինչպես դիմել

Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն (հասցե՝ Կառավարական տուն 3, Երևան)


Ներկայացվող պահանջները

Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստանալու համար կարող են դիմել իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Անհրաժեշտ փաստաթղթերը

Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
  • տարածքի սեփականության կամ վարձակալության վկայական (հայտատուի անունով)
  • տարածքի հատակագիծ՝ տրված իրավասու մարմնի կողմից
  • փորձագիտական դրական եզրակացություն՝ լիցենզավորման փորձաքննություն իրականացնող կազմակերպությունից


Վճարման չափը և կարգը

Դեղերի մեծածախ իրացման համար տարեկան պետական տուրքի չափը 100,000 դրամ է (գանձապետական հաշվեհամարը՝ 900005001574):

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով, դիմելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր