Աջակցության ծրագիր
Անվտանգություն և պաշտպանություն

Ստանալ հատուցում ԶԻՆԱՊԱՀԻՑ

Ֆինանսական հատուցման կարող են դիմել հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հետևյալ անձինք․

  • զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ ընտանիքի անմիջական անդամները՝ հայրը, մայրը, գրանցված կամ չգրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կամ ամուսինը, երեխաները,
  • 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակում ունեցող զինծառայողները։

Ծրագիրը իրականացվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի` ԶԻՆԱՊԱՀԻ կողմից:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
45-50 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 1 ամիս

Դիմումները ներկայացվում են հետևյալ պետական մարմիններից մեկի՝  սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում.

  • Պաշտպանության նախարարություն,
  • Ներքին գործերի նախարարություն,
  • Ազգային անվտանգության ծառայություն,
  • Պետական պահպանության ծառայություն:

Ուշադրություն

  • Պետք է դիմել այն պետական մարմին, որտեղի աշխատակից է եղել զինծառայողը։
  • Կամավորագրված անձիք դիմում են միայն Պաշտպանության նախարարություն։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառուներն են՝

  • զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ ընտանիքի անմիջական անդամները՝ հայրը, մայրը, գրանցված կամ չգրանցված ամուսնության մեջ գտնվող կինը, ամուսինը, երեխաները,
  • 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակում ունեցող զինծառայողները։

Պահանջվող փաստաթղթերը

ԶԻՆԱՊԱՀԻ շահառու համարվելու համար համապատասխան պետական մարմնին է ներկայացվում․ 

  • սահմանված ձևի դիմում (լրացվում է տեղում),
  • զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը,
  • մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ,
  • զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը,
  • հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը),
  • շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող այլ փաստաթղթեր` ամուսնության (ամուսնալուծության), ծննդյան կամ մահվան վկայականները, դատական ակտերը, տեղեկանքները և այլն։ 

Հատուցման չափը

Հատուցման չափը կարող է լինել տարբեր և սահմանվում է՝ կախված զինծառայողի զինվորական աստիճանից և դեպքի բնույթից (զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակում ձեռք բերած զինծառայողներ): Հատուցման չափի վերաբերյալ մանրամասները ներկայացված ուղեցույցում։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ուսումնասիրվում է 30-45 օրերի ընթացքում և հաստատման դեպքում ԶԻՆԱՊԱՀԸ գործընկեր բանկերում շահառուների անվամբ բացում է բանկային հատուկ հաշիվներ և հատուցման գումարը։
  • Համապատասխան պետական մարմինը մեկամսյա ժամկետում որոշում է տվյալ դեպքով շահառուների շրջանակը, վճարման ենթակա գումարները և հատուցման դեպքի վերաբերյալ տեղեկությունները և շահառուների անվանացանկը  ներկայացնում է ԶԻՆԱՊԱՀԻՆ՝ վճարում կատարելու համար։ Տրամադրման վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշում

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր