ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Հանել հաշվառումից անհատ ձեռնարկատիրոջը

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս գալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • ընտրել անհատ ձեռնարկատիրոջ տվյալները, 
  • ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջները

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս գալու համար հայտում անհրաժեշտ է նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալն անվճար է։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալը կատարվում է անմիջապես։
  • Հաշվառումից դուրս գալու մասին քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք
  • «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր