Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
Փակ բաժնետիրական ընկերության գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ինչպե՞ս դիմել
Փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել և ընտրել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է․
- լինել իրավաբանական անձի հիմնադրի և/կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար,
- ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։
Պահանջվող տվյալները
Փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրեժետշ է դիմումում նշել․
- հիմնադիր հանդիսացող ֆիզիկական անձանց տվյալները,
- փակ բաժնետիրական ընկերության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Վճարման չափը և կարգը
Փակ բաժնետիրական ընկերություն գրանցումն անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Փակ բաժնետիրական ընկերություն գրանցումը կատարվում է անմիջապես։
- Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500