Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բժշկական ծառայություններ՝ որպես չապահովագրված անձ
Ծրագրի շրջանակում առողջության համընդհանուր ապահովագրություն չունեցող անձանց համար առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության ու սպասարկման հիվանդանոցային ծառայությունների փաթեթը ներառում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայություններ։
Ինչպե՞ս դիմել
Պլանային դեպքերում պացիենտը բժշկական կազմակերպություն է դիմում պոլիկլինիկայի բժշկի ուղեգրով։ Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտները հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն են ընդունվում շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով։
Այն դեպքերում, երբ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտը հիվանդանոց է դիմում ինքնուրույն՝ իր կամ հարազատների նախաձեռնությամբ, բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում են բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացության հիման վրա։
Մատուցվող ծառայությունների ցանկ
Ներկայացվող պահանջները
Առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում ծրագրի շահառու կարող են դառնալ ցանկում նշված քաղաքացիները։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրված ուղեգիր,
- անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1974-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003