ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ստանալ զրոյական տեղեկանք

Զրոյական տեղեկանքը անշարժ գույքի հարկային պարտավարության բացակայության վերաբերյալ փաստաթուղթ է, որը տրամադրվում է այն համայնքապետարանի կողմից, որի տարածքում է գտնվում անշարժ գույքը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Զրոյական տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել այն համայնքապետարան կամ մարզպետարան, որի տարածքում գրանցված է անշարժ գույքը։

Ներկայացվող պահանջները

Տեղեկանք ստանալու համար դիմողը պետք է մարած լինի անշարժ գույքի հարկային պարտավորությունները։

Պահանջվող փաստաթղթերը

Զրոյական տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտ կամ անձնագիր։

Վճարման չափը և կարգը

Զրոյական տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամատրվում է դիմելուց հետո, եթե դիմողը չունի անշարժ գույքի հարկային պարտավորություններ։ Դիմողը կարող է նախապես առցանց ստուգել անշարժ գույքի հարկի չափը և վճարել գույքահարկը։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր