ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստուգել վարորդի բալերը

Յուրաքանչյուր վարորդի տրվում է տարեկան 13 բալ։ Եթե տարվա կտրվածքով վարորդը կատարում է իրավախախտում, ապա տրված բալերից հանվում են տուգանային միավորներ, որոնց չափը որոշվում է՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։

Բալերի մնացորդը վարորդը կարող է ստուգել առցանց եղանակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • սեղմել «ֆիզ․ անձանց համար» կոճակը,
  • «Շահագործող» դաշտում լրացնել սոցիալական քարտի համարը (հանրային ծառայությունների համարանիշ, ՀԾՀ), վարորդական վկայականի համարը և հեռախոսահամարը,
  • սեղմել «Մուտք» կոճակը։

Մուտք գործելուց հետո կբացվի ավտոմեքենան շահագործողի անձնական էջը, որտեղ հնարավոր է տեսնել վարորդի բալերի մնացորդը։

Ուշադրություն
Վարորդական իրավունքը կասեցված լինելու դեպքում կասեցումն ավարտվելու հաջորդ օրվանից վարորդները կստանան 13 միավոր։

Հղում օրենսդրությանը

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր