Կոճակը կուղղորդի դեպի ուղեցույց, որը կօգնի կողմնորոշվել մանկապարտեզի ընտրության հարցում:
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ընտանիք և երեխաներ
Հերթագրել երեխային մանկապարտեզում
Երեխաներին հնարավոր է առցանց հերթագրել Երևանի և մարզերի մանկապարտեզներում։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Երևանում և մարզերում մանկապարտեզում հերթագրվելու գործընթացը տարբեր է։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր
Ինչպե՞ս դիմել
Երեխային Երևանի մանկապարտեզներում հերթագրելու համար անհրաժեշտ է գրանցվել և ընտրել մանկապարտեզը mankapartez.yerevan.am-ում։
Երեխային մարզերի մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է․
- ընտրել համայնքը,
- հղումով բացված առցանց հերթագրման էջում լրացնել երեխայի տվյալները։
Ներկայացվող պահանջները
Դիմում կարող է ներկայացնել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Ուշադրություն
Երեխային կարելի է հերթագրել միայն մեկ մանկապարտեզում։
Պահանջվող փաստաթղթերը
Առցանց հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները.
- երեխայի ծննդյան վկայականը,
- ծնողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումի հաստատման կամ մերժման պատասխանը ուղարկվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
- Դիմումի կարգավիճակին հնարավոր է հետևել օգտատիրոջ էջի «Դիմումներ» բաժնում:
Հղում օրենսդրությանը
Երևանի քաղաքապետի՝ 2022 թվականի ապրիլի 4-ի որոշում
Որոշումը հնարավոր է գտնել yerevan.am-ում։
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր
Այս էջը օգտակա՞ր էր