ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել հասարակական կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացի իրավաբանական անձ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
10,000 դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Հասարակական կազմակերպության գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
  • ստորագրել թվային եղանակով, վճարել և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջները

Հիմնադրամի պետական գրանցման համար անհրաժեշտ է․

  • ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն,
  • լինել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար կամ հիմնադիր։

Պահանջվող տվյալները

Հիմնադրամի գրանցման համար անհրաժեշտ է հայտում նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
  • հասարակական կազմակերպության նախընտրելի անվանումը,
  • իրավաբանական հասցեն,
  • կազմակերպության գործունեության բնույթը,
  • գործունեության առարկան և նպատակները,
  • հիմնադիրների և գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ։

Վճարման չափը և կարգը

Հասարակական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հասարակական կազմակերպության գրանցումը կատարվում է հայտը ներկայացնելուց հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Գրանցման քաղվածքն ուղարկվում է հայտնում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր