Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն տարբերվում է մյուս տեսակներից նրանով, որ ունի մի քանի բաժնետեր, գործունեությունը շահույթ հետապնդող է, և տեղեկատվությունը բաց է։
Ինչպե՞ս դիմել
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) առցանց գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ.
- «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն,
- հիմնադրի կամ հիմնադիրների անձնագրային տվյալները,
- կանոնադրություն։
Սահմանափակ պատասխանատվության ըներության անվանանման ընտրության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Պահանջվող տվյալները
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու համար անհրեժետշ է դիմումում նշել ընկերության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Վճարման չափը և կարգը
Սահմանափակ պատասխանատվության գրանցմումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Սահմանափակ պատասխանատվության գրանցմումը կատարվում է անմիջապես։
- Գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48