ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցության ծրագրեր

Մասնակցել սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար զբաղվածության ծրագրին

Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ աշխատանքի անցնելու համար։ Գործատուն էլ իր հերթին ստանում է աջակցություն շահառուի աշխատավարձի փոխհատուցման շրջանակերում։

Անհատական դեպքերը քննարկելու և խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (տարածված է նաև սոցապ անվանումը)։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե

Ծրագրին դիմելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • գրանցվել e-work.am-ում,
  • անցնել «Զբաղվածության ծրագրեր» բաժինը,
  • ընտրել «ԱԳՀ-ով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար զբաղվածության ծրագիր»-ը,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները։

Ծրագրի մասին

Ծրագիրն իրականացվում է 3 ուղղություններով։

1. Մասնագիտական ուսուցում (մինչև 5 ամիս)
 
Շահառուն ստանում է՝

  • ուսման վարձի փոխհատուցում՝ մինչև 250,000 դրամ։

Ուսման ավարտից հետո գործատուն պետք է շահառուի հետ կնքի առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի համար գործատուն ստանում է ամսական մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկերի փոխհատուցման համար։

2. Աշխատանքային փորձառություն

Շահառուի համար աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց ապահովելու դեպքում գործատուն ստանում է՝

  • առաջին 3 ամիսների համար՝ ամսական 165,000 դրամ (նվազագույն աշխատավարձի չափով) շահառուի աշխատավարձի փոխհատուցում,
  • հաջորդ 3 ամիսների համար՝ ամսական մինչև 50,000 դրամ հարկերի փոխհատուցում։


3. Մասնակի փոխհատուցում

Գործատուն ստանում է մասնակի փոխհատուցում, եթե կնքում է առնվազն 6-11 և 12-ից ավելի ամսով աշխատանքային պայմանագիր շահառուի հետ։

  • 6-11 ամսով պայմանագրի դեպքում՝ աշխատավարձի 50%-ը (առավելագույնը 50,000 դրամ)։
  • 12 և ավելի ամսով պայմանագրի դեպքում՝ աշխատավարձի 70%-ը (առավելագույնը նվազագույն ամսական աշխատավարձի չափով)։

Ուշադրություն

  • Շահառուն կարող է ծրագրում ընդգրկվել միայն մեկ անգամ՝ նշված աջակցության ուղղություններից միայն մեկով։
  • Յուրաքանչյուր ուղղության համար կնքվում է համապատասխան պայմանագիր գործատուի, շահառուի և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի միջև։

Ներկայացվող պահանջները

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լինել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անդամ։


Պահանջվող տվյալները

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել․

  • անուն, ազգանուն, հայրանուն,
  • հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար),
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հայտատուի տվյալները համադրվում են գործատուի կողմից ներկայացված աշխատանքային հմտությունների հետ։ Եթե հայտատուն բավարարում է գործատուի պահանջներին, ապա 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն միասնական սոցիալական ծառայության կողմից տեղեկացվում է աշխատանքի հնարավորության մասին։
  • Գործատուի առաջարկը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ուսուցման կազմակերպման մասին պայմանագիր տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև։ Ուսուցումից հետո կնքվում է երկու եռակողմ պայմանագիր աշխատանքային փորձառության և մասնակի փոխհատուցման մասին։
  • Ուսուցման և փորձառության պայմանագրերը կնքելուց հետո գործատուն 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր հայտատուի հետ։
  • Աջակցության գումարները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին՝ յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող 6 աշխատանքային օրվա ընթացքում։

 Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունիսի 12-ի N 770-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր