Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հիմնադրամի պետական գրանցում
Հիմնադրամի պետական գրանցումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ինչպե՞ս դիմել
Հիմնադրամի պետական գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- ստորագրել թվային եղանակով, վճարել և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Հիմնադրամի պետական գրանցման համար անհրաժեշտ է․
- ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն,
- լինել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար կամ հիմնադիր։
Պահանջվող տվյալները
Հիմնադրամի գրանցման համար անհրաժեշտ է հայտում նշել․
- էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
- նախընտրելի անվանումը օգտագործելու թույլտվության փաստաթուղթը,
- հիմնադրամի նպատակները,
- շահառուների խմբերը,
- գործունեության տեսակը։
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի գրանցման համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հիմնադրամի գրանցումը կատարվում է հայտը ներկայացնելուց հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում։
- Գրանցման քաղվածքն ուղարկվում է հայտնում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենքները հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500