ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում

Ամուսնալուծության դիմում հնարավոր է ներկայացնել, եթե ամուսնությունը գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմիններում, արտերկրում գործող ՀՀ հյուպատոսություններում կամ օտարերկրյա պետությունում՝ միջազգային պայմանագրով սահմանված իրավասության առկայության դեպքում։

Ամուսնալուծության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնալուծության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
10,000- 200,000 դրամ
Տրամադրման տևողությունը
2 ամիս

Ինչպե՞ս դիմել

Ամուսալուծության առցանց գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել հայտ ներկայացնողի անձնական տվյալները,
  • կատարել անհրաժեշտ քայլերի հրահանգները,
  • եթե հայտ ներկայացնողը ցանկանում է ամուսնալուծվել արագացված ընթացակարգով, ապա ընտրել համապատասխան տարբերակը,
  • ստուգել հայտ ներկայացնողի տվյալները, հանձնել դիմումը, վճարել և ստորագրել,
  • էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել մյուս ամուսնուն,
  • թվային եղանակով ստորագրել և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջներ

Ամուսնալուծության առցանց գրանցման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • գրանցված ամուսնություն,
  • «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Ամուսնալուծության առցանց գրանցման համար անհրաժեշտ է հայտ ներկայացնողի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ 

Վճարման չափը և կարգը

  • Եթե ամուսնալուծության պետական գրանցումը տեղի է ունենում հայտը ներկայացնելուց հետո 2 ամսվա ընթացքում, ապա պետք է վճարել 10,000 դրամ պետական տուրք և 100,000 դրամ՝ ծառայության համար։
  • Արագացված ընթացակարգի դեպքում՝ պետական տուրքը 10,000 դրամ է, իսկ
    ծառայության արժեքը՝ 200,000 դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ամուսնալուծությունը իրականացվում է հայտի ներկայացման օրվանից հետո 2 ամսվա ընթացքում։
  • Ամուսնալուծության արագացված ընթացակարգը իրականացվում է հայտ ներկայացնողի նախընտրած ժամանակահատվածում, բայց ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում։
  • Ամուսնալուծության վկայականը ուղարկվում է նախկին ամուսնինների էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
8500

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր