Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Երեխային հայտագրել դպրոցում
- Երեխային դպրոցում հայտագրելու համար ամեն տարի սահմանվում են հատուկ օրեր, որոնց մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է նախապես։
- Հայտագրումը տեղի է ունենում 3 փուլով։ Հայտագրման ժամանակացույցը հնարավոր է գտնել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում։
Ուշադրություն
«ԵսԵմ» նույնականացում չունենալու դեպքում քաղաքացիները (կամ օտարերկրացիները) կարող են մուտք գործել նաև էլեկտրոնային փոստի միջոցով։
Ինչպե՞ս դիմել
Երեխային դպրոցում հայտագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- հայտագրողը նույնականացվում է,
- կատարում է հայտի հաջորդական քայլերը,
- ստորագրում է հայտը,
- կնքում է պայմանագիր դպրոցի հետ։
Ուշադրություն
Գրանցումից հետո անհրաժեշտ է անցնել «Ենթահամակարգեր» բաժինը և սեղմել «Առաջին դասարանցիների հայտագրում» ենթաբաժինը։
Ներկայացվող պահանջները
- Երեխային դպրոցում հայտագրելու համար կարող են դիմել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողները, եթե երեխայի 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
Պահանջվող տվյալները
«ԵսԵմ» նույնականացում չունենալու և համակարգում գրանցվելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տվյալները․
- հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար),
- անուն, ազգանուն,
- ծննդյան ամսաթիվ։
Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝
- տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին,
- դպրոցին մոտ բնակվող անապահով ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին (այս դեպքում դիմումը և Միասնական սոցիալական ծառայության տեղեկանքը պետք է ուղարկել secretariat@escs.am էլ. հասցեին),
- ՀՀ տարածքում առնվազն 6 ամսով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատակիցների երեխաներին,
- տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։
Հայտագրման ժամանակացույց
Հայտագրումը տեղի է ունենում 3 փուլով․
Փուլ 1. Ընդունելություն ըստ առաջնահերթությունների
-
ժամկետ՝ 08.06.2026, ժամը 09:00-ից մինչև 22.06.2026, ժամը 00:00,
-
նախատեսված է հայերեն և ռուսերեն ուսուցմամբ դասարաններում առաջնահերթություններ ունեցող երեխաների համար:
Փուլ 2. Ընդունելություն ընդհանուր հիմունքներով
-
ժամկետ՝ 23.06.2026, ժամը 09:00-ից մինչև 12.05.2027, ժամը 00:00,
-
նախատեսված է միայն հայերեն ուսուցմամբ դասարաններում հայտագրվելու համար:
Փուլ 3. Ընդհանուր ընդունելություն
-
ժամկետ՝ 30.06.2026, ժամը 09:00-ից մինչև 12.05.2027, ժամը 00:00,
-
նախատեսված է հայերեն կամ ռուսերեն ուսուցմամբ դասարաններում ընդհանուր հիմունքներով հայտագրվելու համար:
Ուշադրություն
- Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ նրա գիտելիքների ստուգումը արգելված է։
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտագրումից հետո ստորագրված պայմանագիրը գեներացվում է անմիջապես։
Հղում օրենսդրությանը
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները):
(+374 10) 57 84 53
(+374 10) 57 84 55
Թեժ գիծ՝
(+374 10) 59 96 00
(+374 10) 57 84 53
(+374 10) 57 84 55
Թեժ գիծ՝
(+374 10) 59 96 00