Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կատարել ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ ծննդյան, ամուսնության վկայականում կամ այլ փաստաթղթերում
Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ գործակալությունը (տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է օրենքով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:
Գրավոր դիմումի հիման վրա կատարվում են սխալների ուղղումներ կամ լրացումներ՝
- ծննդյան վկայականում,
- ամուսնության վկայականում,
- հայրության ճանաչման վկայականում,
- ամուսնալուծության վկայականում,
- մահվան վկայականում։
Ինչպե՞ս դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է․
- անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։ Դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր, որը չի պահանջում նոտարական վավերացում,
- հավաքագրել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Վկայականում (ակտային գրառման մեջ) փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է հետևյալ հիմքերից մեկի առկայությունը՝
- կատարված ակտային գրառումը հետագայում փոփոխվել է և դիմումը ներկայացնելու պահին չի համապատասխանում վկայականում նշված անձանց անձնագրային տվյալներին,
- այլ մարմնի կողմից տրամադրված փաստաթղթի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև կազմված վկայականում,
- ակտային գրառումը կատարվել է դիմումը ներկայացնող անձի հայտարարության հիման վրա, որը չի պահանջել հիմնավորող փաստաթղթերի ներկայացում:
Պահանջվող փաստաթղթերը
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը,
-
դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը,
-
ուղղման, լրացման կամ փոփոխության ենթակա վկայականը կամ ակտային գրառման տվյալները:
Ուշադրություն
Եթե ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը առաջացնելու է անձը հաստատող փաստաթղթի փոփոխություն, ապա դիմումին կից նաև պետք է ներկայացվի 16 տարին լրացած անձի նկատմամբ ՀՀ-ում քրեական գործ հարուցված չլինելու, քրեական պատիժ չկրելու, հետախուզման մեջ չգտնվելու մասին իրավասու մարմնի կողմից՝ մինչև դիմումը ներկայացնելը առնվազն 1 ամիս առաջ տրված փաստաթուղթ:
Վճարման չափը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար վճարվող պետական տուրքի չափը 5,000 դրամ է։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փոփախության համար վճարվող պետական տուրքի չափը 30,000 դրամ է։
Տրամադրման ժամկետը
-
Ուղղումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում,
-
ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
8500
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
8500