Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)
Ծառայությունը հնարավորություն է տալիս գրանցել բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), որը հնարավոր է իրականացնել առցանց կամ անձամբ այցելելով գրասենյակ։ Գրանցումից հետո ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և կարող է սկսել գործունեությունը։
Ինչպե՞ս դիմել
Բաց բաժնետիրական ընկերություն գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Բաց բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։
Պահանջվող տվյալները
Բաց բաժնետիրական ընկերություն գրանցելու համար հայտում անհրաժեշտ է նշել․
- էլեկտրոնային փոստի հասցեն,
- հեռախոսահամար,
- ընկերության նախընտրելի անվանումը,
- իրավաբանական հասցեն,
- կազմակերպության գործունեության բնույթը,
- կանոնադրական կապիտալը,
- հիմնադիրների և գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ։
Վճարման չափը և կարգը
Բաց բաժնետիրական ընկերության առցանց գրանցումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անմիջապես։
- Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48