ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Գրանցել կամ դադարեցնել շարժական գույքի գրավային և վարկային իրավունքները

Վարկային պայմանագրի շրջանակներում կնքված գրավի պայմանագրի հիման վրա շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում և պարտավորությունների մարումից հետո գրանցված իրավունքի դադարեցում:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
2,000 ՀՀ դրամ

Ինչպե՞ս դիմել

Շարժական գույքի իրավունքի գրանցման կամ գրանցված իրավունքի դադարեցման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն։


Պահանջվող փաստաթղթերը

Իրավաբանական անձը շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման կամ գրանցված իրավունքի դադարեցման համար ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում`


Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում

  • համաձայնություն, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր՝ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման համար:

Գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում
  • դիմում, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, դադարեցման ենթակա գրանցված իրավունքները,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր՝ գրանցված իրավունքի դադարեցման համար:
 

Վճարման չափը և կարգը

  • Նպատակը՝ Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում կամ գրանցված իրավունքի դադարեցում:
  • Վճարման եղանակը՝ անկանխիկ
  • Վճարման չափը՝ 2,000 ՀՀ դրամ
  • ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարը՝ 900005000832 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)


Հղում օրենսդրությանը

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` 
(374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր