Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել վիճակագրական հաշվետվություն
ՀՀ-ում վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունների ներկայացման հարթակի միջոցով։
Հաշվետվություններ ներկայացնում են առողջապահական, սոցիալական, աշխատանքային, բնապահպանական ոլորտի մի շարք ընկերություններ։ Այդ թվում՝
- մանկատների կամ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունները,
- բնական գազի արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները,
- հանքային ջրերի արդյունահանմամբ և օգտագործմամբ զբաղվող ընկերությունները,
- նախադպրոցական, բարձրագույն մասնագիտական հաստատությունները և այլն։
ՀՀ Վիճակագրական կոմիտե հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- մուտք գործել հարթակ՝ գրանցվելով «ԵսԵմ» թվային նույնականացման ազգային հարթակի միջոցով,
- անհատական պրոֆիլում լրացնել աձնական տվյալները,
- «Հաշվետվություններ» բաժնում ընտրել ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից ինքնաշխատ կերպով լրացված հաշվետվությունը,
- ստուգել, խմբագրել ու հաստատել հաշվետվությունը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ Վիճակագրական կոմիտե հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- ԵսԵմ բջջային ID SIM քարտ (Mobile ID) կամ
- նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք։
Ուշադրություն
Կայքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ծանուցումներն ու կատարել դրանցում նշված գործողությունները։
Յուրաքանչյուր տարի առաջին անգամ հարթակ մուտք գործելիս անհրաժեշտ է պարտադիր թարմացնել անձնական տվյալները։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի՝ 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշում
Որոշումները հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)