ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Սոցիալական փաթեթի շահառուների ցանկ
Սոցիալական փաթեթից կարող են օգտվել ՀՀ մի շարք պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունների աշխատակիցները։
Պետական մարմինների աշխատակիցներ
Սոցփաթեթի շահառու են հետևյալ մարմինների աշխատակազմերի աշխատակիցները՝
- ՀՀ նախագահի աշխատակազմ
- Ազգային ժողովի աշխատակազմ
- Կառավարության աշխատակազմ
- Սահմանադրական դատարանի աշխատակազմ
- Նախարարությունների աշխատակազմ
- Կառավարությանը ենթակա պետական կառավարման մարմինների աշխատակազմ
- Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ) աշխատակազմ
- Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ
- Դատական դեպարտամենտ
- Դատախազության աշխատակազմ
- Նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմ
- Մարզպետարանների աշխատակազմ
- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Ուշադրություն
Սոցփաթեթի արտոնություններից չեն կարող օգտվել՝
- ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները
- Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները
- Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները
Կրթության ոլորտի ՊՈԱԿ-ների աշխատակիցներ
- Հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցներ
- Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ
- Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն
- Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն
- Ուսուցման կենտրոն
Մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների աշխատակիցներ
- Գրադարաններ
- Թանգարաններ
- Մշակույթի տներ, մշակութային կենտրոններ
- Թատրոններ, համերգային կազմակերպություններ
- Հայաստանի ազգային կինոկենտրոն
- «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա
- Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
- Հայաստանի ազգային գրապալատ
- Գրքի և հրատարակչական գործի կենտրոն
- Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն
- Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
- «Հայրենիք-սփյուռք» կենտրոն
Գիտության ոլորտի աշխատակիցներ
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ներ
- ՀՀ ԳԱԱ աշխատակազմի աշխատակիցներ
- Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հաստիքային աշխատակիցներ
Սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցներ
- Տարեցների և երեխաների տուն-ինտերնատներ
- Երեխաների խնամքի, պաշտպանության գիշերօթիկ և ցերեկային կենտրոններ
- «Երևանի Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն
- Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն
Ոլորտային ուսումնական հաստատությունների շահառուներ
- ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ
- «Դատական դպրոց» ՊՈԱԿ
- «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ
- Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց
- ՊԵԿ ուսումնական կենտրոն
Այլ շահառու խմբերի շահառուներ
Սոցփաթեթի շահառու են նաև՝
- ՀՀ-ում մշտապես բնակվող անձինք, որոնք ունեն ԽՍՀՄ կամ ՀՀ ժողովրդական պատվավոր կոչում
- Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներ (բացառությամբ ղեկավար կազմի)
- Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներ, որոնք աշխատում են առանձնապես ծանր կամ վնասակար պայմաններում
Այս էջը օգտակա՞ր էր