ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների միջոցով բժշկական ծառայությունների շահառուների ցանկ
Այստեղ ներկայացված են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայություններ ստացող քաղաքացիների ցանկը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների ցանկը։
Շահառուների ցանկ
Ծրագրի շահառու կարող են դառնալ.
- 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, փրկարարական ծառայողներ,
- զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի, փրկարարական ծառայողների ընտանիքի անդամներ,
- ձերբակալվածներ (միայն անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերի մասով), կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
- բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ,
- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
- Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ՀՀ փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում` ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք։
Մատուցվող ծառայությունների ցանկ
- գլխուղեղի և ողնուղեղի էնդովասկուլյար բուժում (ներառյալ միայն միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
- կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
- շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
- ստորին վերջույթների խոշոր և պերիֆերիկ զարկերակների և կորոնար անոթների ստենտավորում՝ դեղապատ առավելագույնը 3 ստենտով, բալոնային դիլատացիա՝ առավելագույնը 3 բալոնով, անգիոպլաստիկա,
- սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում,
- սրտի փականների պրոթեզավորում,
- սրտի կծկումները սինխրոնացնող ռիթմավար սարքերի (Pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի)՝ 3 տարի շահագործման պայմաններով,
- փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման պայմաններով,
- կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման պայմաններով,
- լրացուցիչ անցուղիների կաթետերային աբլացիա,
- վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակի,
- բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում,
- տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ՝ սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում,
- սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը), այդ թվում՝ ժամանակավոր,
- բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ մեխերի, հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում,
- քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ,
- սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա։
Այս էջը օգտակա՞ր էր