ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ
ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտ հանդիսացող անձինք առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում ստանում են բժշկական հետևյալ ծառայությունները․
- մինչև 1 տարեկան երեխաների բժշկական օգնություն և սպասարկում,
- մանկական սննդի տրամադրում (սոցիալապես անապահով ընտանիքներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և այլն, ամբողջական ցանկը հասանելի է ՀՀ կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-ն որոշման մեջ),
- մինչև 18 տարեկան երեխաների քրոնիկ վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ այդ թվում առողջարանային բուժում,
- մինչև 18 տարեկան երեխաների մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման այլ հապաղումներ և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակներ, որոնց բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումը և իրականացումը կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և (կամ) արտահիվանդանոցային պայմաններում,
- վերակենդանացման բժշկական օգնության ծառայություններ,
- պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
- փոխպատվաստման և փոխպատվաստված անձանց շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
- անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ,
- տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
- հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ,
- hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,
- ծննդօգնություն և հղիության ախտաբանություն,
- սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայություններ (կորոնար անոթների ստենտավորում),
- գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման ծառայություններ,
- աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատական բուժման ծառայություններ,
- չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայություններ,
- սուր վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում,
- այրվածքաբանական ծառայություններ,
- հեպատիտ C ախտորոշմամբ անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
- առողջության առաջնային պահպանման ծառայություններ,
- հղիների նախածննդյան և ծննդկանների հետծննդյան (42 օր) հսկողություն,
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
- արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլյոզ ախտորոշում ունեցող պացիենտներին
- մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային և քիմիաթերապևտիկ բժշկական օգնության ծառայություններ,
- սրտի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ կատարվող աորտակորոնար շունտավորման բժշկական օգնության ծառայություններ։
Այս էջը օգտակա՞ր էր