ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
ապրիլի 10, 2026
250 հազար դրամ փոխհատուցում՝ չեղարկված թռիչքների համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ աջակցելու այն քաղաքացիներին, որոնց թռիչքները դեպի Հայաստան չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական իրավիճակի պատճառով։
Աջակցությունից կարող են օգտվել այն ՀՀ քաղաքացիները, որոնց վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են, և նրանք ստիպված են եղել սեփական միջոցներով ձեռք բերել նոր տոմսեր՝ Հայաստան վերադառնալու համար։
Փոխհատուցման չափը
- Յուրաքանչյուր անձի համար սահմանվել է մինչև 250,000 դրամ փոխհատուցում։
- Այն դեպքերում, երբ նոր տոմսի արժեքը ցածր է 250,000 դրամից, փոխհատուցումը կտրամադրվի փաստացի վճարված գումարի չափով։
Փոխհատուցման տրամադրման կարգի մասին մանրամասները կգտնեք այստեղ։
Այս էջը օգտակա՞ր էր