ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս մասնակցել ընտրություններին ՀՀ-ում

Այս ուղեցույցի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատկերացում կունենա, թե`

Ուղեցույցում հնարավոր է գտնել նաև դիտորդ, վստահված անձ, հանձնաժողովի անդամ, այցելու կամ լրատվամիջոցների (ԶԼՄ ներկայացուցիչ) դառնալու գործընթացների մասին մանրամասն տեղեկատվություն։ 

Ո՞վ է համարվում ընտրող ՀՀ-ում և ինչպե՞ս է մասնակցում ընտրություններին

Ստանալ տեղեկանք անձնագրի մասին
Սկսել

Ինչպե՞ս է անցնում քվեարկության գործընթացը

Ինչպե՞ս դառնալ Դիտորդ, Վստահված անձ, Հանձնաժողովի անդամ, Այցելու, ԶԼՄ ներկայացուցիչ



ՀՀ-ում ընտրությունների ողջ ընթացքում ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեն նաև՝

  • դիտորդները, 
  • վստահված անձինք,
  • հանձնաժողովի անդամները,
  • այցելուները,
  • ԶԼՄ ներկայացուցիչները։ 




Դիտորդ

Ո՞վ է դիտորդը

Ինչպե՞ս դառնալ դիտորդ

  1. Քայլ 1

    Գտիր դիտորդական կազմակերպություն

    Ընտրիր կազմակերպությունն ու խոսիր նրանց հետ՝ զանգելով կամ գրելով սոցիալական էջերին, կայքին կամ էլ․ հասցեին։ 

  2. Քայլ 2

    Լրացրու հայտը

    Կազմակերպությունից ստացիր հայտադիմումն ու լրացրու այնտեղ պահանջվող անձնական տվյալներդ։ 

  3. Քայլ 3

    Վերապատրաստվիր

    Հայտադիմումը լրացնելուց հետո կազմակերպությունը կօգնի քեզ վերապատրաստվել՝ անցկացնելով դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում

  4. Քայլ 4

    Ստացիր վկայական

    Ուսուցումը բարեհաջող ավարտելուց հետո ստացիր ԿԸՀ-ից դիտորդի վկայականդ և հետևիր ընտրությունների ընթացքին։ 

Վստահված անձ

Ո՞վ է վստահված անձը

Ինչպե՞ս դառնալ վստահված անձ

  1. Քայլ 1

    Ընտրիր թեկնածուին կամ կուսակցությունը

    Նախ՝ որոշիր, թե որ թեկնածուին կամ կուսակցությանն ես աջակցելու ընտրությունների ժամանակ։ 

  2. Քայլ 2

    Դիմիր նրանց

    Կապ հաստատիր կուսակցության շտաբի կամ գրասենյակի հետ ու տեղեկացրու, որ ուզում ես լինել նրանց վստահված անձը։ 

  3. Քայլ 3

    Փոխանցիր տվյալներդ

    Դիմելուցդ հետո նրանք քո տվյալները կներկայացնեն ԿԸՀ կամ Տարածքային ընտրական հանձնաժողովին։ 

  4. Քայլ 4

    Ստացիր վկայական

    Տվյալներիդ փոխանցումից հետո ստացիր վկայականդ ու հետևիր ընտրությունների ընթացքին։ 

ՏԸՀ անդամ

Ո՞վ է Տեղական ընտրական հանձնաժողովի անդամը

Ինչպե՞ս դառնալ ՏԸՀ անդամ

  1. Քայլ 1

    Ընտրիր կուսակցությունը կամ դաշինքը

    Ընտրիր այն կուսակցությունը կամ դաշինքը, որի անունից ցանկանում ես մասնակցել ընտրություններին։ 

  2. Քայլ 2

    Փոխանցիր տվյալներդ

    Տվյալներդ փոխանցիր տվյալ կուսակցությանը կամ դաշինքին։ 

  3. Քայլ 3

    Մասնակցիր դասընթացներին

    Մասնակցիր ԿԸՀ-ի կողմից կազմակերպված դասընթացներին՝ քննություններին պատրաստվելու և ընտրությունների մանրամասներին տեղեկանալու համար։ 

  4. Քայլ 4

    Ստացիր վկայական

    Հանձնիր վերապատրաստման քննությունդ, ստացիր վկայականդ ու մասնակցիր ընտրություններին։ 

Այցելու

Ո՞վ է այցելուն

Ինչպե՞ս դառնալ այցելու

  1. Քայլ 1

    Ներկայացրու դիմում

    Ներկայացրու գրավոր դիմում ԿԸՀ՝ քո տվյալներով։

  2. Քայլ 2

    Կցիր փաստաթղթերդ

    Կցիր քո անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

  3. Քայլ 3

    Սպասիր հաստատմանը

    Դիմումդ ստանալուց հետո ԿԸՀ-ն կուսումնասիրի այն և կհայտնի քեզ պատասխանի մասին։ 

  4. Քայլ 4

    Ստացիր հավատարմագրում

    Հաստատումից հետո ստացիր հավատարմագրումդ ԿԸՀ-ից և մասնակցիր ընտրություններին։ 

ԶԼՄ

Ո՞վ է ԶԼՄ անդամը

Ինչպե՞ս դառնալ ԶԼՄ ներկայացուցիչ

  1. Քայլ 1

    Դիմիր ԿԸՀ

    Լրատվամիջոցը գրավոր դիմում է ներկայացնում ԿԸՀ՝ իր աշխատակիցների ցուցակով։

  2. Քայլ 2

    Տրամադրիր փաստաթղթերը

    Ներկայացրու ԶԼՄ-ի պետական գրանցման վկայականի պատճեն ԿԸՀ։

  3. Քայլ 3

    Ստացիր հավատարմագրում

    Հաստատումից հետո ստացիր ԿԸՀ-ի կողմից հավատարմագրումն ու մասնակցիր ընտրություններին։ 

ԸԸՀ անդամ

Ո՞վ է ԸԸՀ անդամը

Ինչպե՞ս դառնալ ԸԸՀ անդամ

  1. Քայլ 1

    Ներկայացրեք հայտ

    Հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 

  2. Քայլ 2

    Մասնակցիր դասընթացներին

    Հայտը ստանալուց հետո քեզ կհավիրեն մասնագիտական դասընթացներ անցնելու։ Միայն դրանց մասնացելուց հետո կարող ես ընդգրկվել հիմնական կազմում։ 

  3. Քայլ 3

    Անցիր ամենամյա ատեստավորում

    Ամեն տարի պետք է մասնակցես ատեստավորումներին։ 

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր